38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նկարչի «կարիերաս» սկսվում է երեկոյան ժամը 20-ից հետո»

«Նկարչի «կարիերաս» սկսվում է երեկոյան ժամը 20-ից հետո»
14.01.2013 | 15:43

Օրերս «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ մոսկվայաբնակ նկարիչ ԱՐԿԱԴԻ ՍԵՎՈՒՄՅԱՆԻ կտավների ցուցահանդեսը: Ներկայացված էր 26 նկար:

Արկադի Սևումյանը իտալական «Սեկո» ընկերության ներկայացուցիչն է Ռուսաստանում: Հաջողակ գործարարը խոսում է վեց լեզվով, երեք որդիների հայր է, և միշտ երազել է դառնալ նկարիչ:
Նկարում է` լսելով Ադրիանո Չելենտանոյի և Նինո Կատամաձեի երգերը: Կնոջ հետ ծանոթացել է ուսանողական տարիներին և նրան համարում է ամենալավ ընկերը: Սիրում է խաշ և քյուֆթա, սիրում է վրացական խոհանոց: Տարվա մեջ չորս ամիս ապրում է Իտալիայում:
Ամբողջ կանքում նկարել է մատիտով: Յուղաներկով առաջին անգամ նկարել է 2012-ի հունվարին: Իր նկարների տակ ստորագրում է autodidattaAS: Autodidatta-ն իտալերենից թարգմանվում է ինքնուս, որին ավելացված են նկարչի անվան-ազգանվան առաջին տառերը: Ինքնուս նկարչի աշխատանքները, սակայն, արվեստաբանները բարձր են գնահատել, ասելով, որ ինքնուս նկարչի պարագայում դրանք շատ հաջող են:
Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, գարնանը կցուցադրվեն Իտալիայում, ամռանը` Շուշիում:
Երևանյան ցուցահանդեսը կազմակերպել են Ա. Սևումյանի իտալացի ընկերները:
«Իտալացի գործընկերներս ուզում էին Հայաստանը տեսնել, որովհետև Հայաստանը Իտալիայից ոչ պակաս պատմություն ունի, և համատեղեցին երկու իրադարձությունները` այցը Հայաստան և իմ աշխատանքների ցուցադրությունը»,- ասաց նա:
«2012-ից հետո սկսվում է Ձեր` նկարչի կարիերա՞ն»: Լրագրողների այս հարցին Արկադի Սևումյանը պատասխանեց` «Այո, բայց երեկոյան 20-ից հետո»:
Նկարելը նրա համար ոչ թե հոբբի է, այլ պահանջ: Ներշնչանքի աղբյուր են ճարտարապետությունը և մարդկային էմոցիաները: Եթե գործնական այցով գնում է Կիև, կարող է նկարել գնացքում, սրճարանում` սուրճ խմելիս: Նկարիչն ասաց նաև, որ մեկ օր է, ինչ Հայաստանում է և արդեն գիտի` ինչ պետք է նկարի. երբ գնա Մոսկվա, կնկարի:
Շուրջ քսան տարի հայրենիքից հեռու բնակվող նկարիչը հայրենի բնապատկերներ չի ստեղծել, բայց վստահ է, որ մի օր կնկարի իր Հայաստանը:
«Հնարավո՞ր է մի օր էլ աշխարհին ներկայանաք Հայաստանը պատկերող նկարներով»: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին` նա պատասխանեց, որ ցուցահանդեսին ներկա են լինելու իտալական դեսպանատնից, որովհետև թեման, կարելի է ասել, իտալական է, բայց ինքը ներկայանում է որպես հայ նկարիչ: Մեր «Հեռվում ապրող շատ արվեստագետների նման կանդրադառնա՞ք Արարատի թեմային» հարցին նկարիչը պատասխանեց գլխի բացասական շարժումով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ